|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Աստրախանում կայացել է Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը. հայտնում է АПА-ն:
Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերությունները և Մերձկասպյան պետությունների ղեկավարների 4-րդ գագաթաժողովի արդյունքները:
Պուտինը նշել է, որ տարբեր ուղղություններով, անգամ` ամենանուրբ ոլորտներում Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունները բարեկամական են:
Ալիևն, իր հերթին, նշել է, որ ուրախ է, որ Մոսկվայի և Բաքվի միջև մշտական երկխոսություն է պահպանվում և բոլոր ուղղություններով դրական դինամիկա է: