Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իրանի Իսլամական Հանրապետության հաջորդ գերագույն առաջնորդը կարող է ավելի կոշտ գործիչ դառնալ նախագահ Մասուդ Փեզեշքիյանի տնտեսական քաղաքականության ձախողման դեպքում: Այս մասին գրում է ամերիկյան Stratfor մասնավոր հետախուզական-վերլուծական ընկերությունը, որը հայտնի է որպես «ստվերային ԿՀՎ»։ Սակայն եթե Փեզեշկիյանի քաղաքականությունը հաջող լինի, ապա «Իրանի հաջորդ գերագույն առաջնորդը կդառնա Խամենեիի հայելային արտացոլումը կամ նույնիսկ ավելի պրոռեֆորմատորական», ընդգծում է Stratfor-ը: Նշվում է՝ այդ դեպքում նոր բարձրագույն ղեկավարը կարող է որոշել միջուկային զենք ստեղծել։ Հիշեցնենք՝ հուլիսի 30-ին տեղի է ունեցել Փեզեշքիյանի երդմնակալության արարողությունը: Օրերս հաստատվեց Իրանի կառավարւթոյան նոր կազմը։ Եվ հանկարծ Stratfor-ը խոսեց նրա քաղաքականության հնարավոր ձախողման մասին։ Ինչո՞ւ։ Այս մասին Ստանիսլավ Տարասովի դիտարկումը։
«Արեւմուտքում պնդում են՝ Իրանի նախագահական ընտրություններում Մասուդ Փեզեշքիյանի առաջադրումն ու հաղթանակը շատերի համար անսպասելի նախագիծ է երկրի Գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի համար։ Նա միակն էր այսպես կոչված իրանական ռեֆորմատորների ճամբարից, որին դեմ էին հանդես գալիս հինգ պահպնողականներ, որոնցից գլխավոր համարվում էին Ղալիբաֆն ու Ջալիլին։ Նրանք կարող էին հաղթել Փեզեշքիյանին ընտրարշավներում, բայց զիջեցին, ավելի ճիշտ՝ նահանջեցին։ Այսպիսով, նա դարձավ 2013ից ի վեր Իրանի առաջին աշխարհիկ նախագահը եւ բարեփոխիչների ճամբարից առաջին նախագահը 2005ից ի վեր: Մինչ այդ երկրի նախագահներից ոչ մեկը նման հատկանիշներ չուներ. Նրանք կամ ռեֆորմիստ ուլեմներ էին (որոշ չափով Հաշեմի Ռաֆսանջանի, Խաթամի, Ռոհանի), կամ աշխարհիկ պահպանղականներ (Ահմադինեժադ), կամ պահպանողական ուլեմներ (Ռայիսի)։
Բայց դա չէ հիմք հանդիսացել Stratfor-ի սահմանափակման հիմնական պատճառը։ Դրանք հայտնվել են Իրանի խորհրդարանի կողմից Փեզեշքիյանի կառավարության հաստատումից հետո։ Նոր կաբինետում 19 նախարարական պաշտոն կա։ Հաստատված նախարարներից վեցը հատուկ ծառայություններից՝ ԻՀՊԿ-ից են կամ ծառայել են Կորպուսում։ Չորս մարդ համարվում է ուլտրակոնսերվատորներին մոտ, վեցը՝ չափավոր պահպանողականներ, այնուհետեւ չորս ռեֆորմիստներ եւ եւս հինգ անկախ քաղաքական գործիչներ: Արեւմուտքում նման նախարարական քաղաքական համամասնությունը որակում են որպես «բարեփոխիչների պարտություն». ընդամենը չորս բարեփոխիչ՝ ԱԳՆ ղեկավարը, էկոնոմիկայի, նավթի, քաղաքաշինության եւ ճանապարհների նախարարները: Այս առնչությամբ հենց ինքը՝ Փեզեշքիյանը, խորհրդարանում իր ելույթում ասաց․ «Մի ստիպեք ինձ ասել այն, ինչ ես չպետք է ասեմ այստեղ: Սակայն այս կառավարության համար առաջարկված բոլոր նախարարները Ա ռաջնորդի ընտրություն են: Արակչին առաջին մարդն էր, ում նա ընդունեց։ Բոլոր թեկնածուները համաձայնեցված են անվտանգության եւ հետախուզության հետ եւ հաստատվում են անձամբ Առաջնորդի կողմից»:
Սա համարձակ հայտարարություն է, որը հրապարակայնորեն ընդգծում է՝ աշխարհիկ նախագահի կարգավիճակն ու բարեփոխիչի իմիջն Իրանում ավելի շատ խորհրդանշական նշանակություն ունեն։ Միեւնույն ժամանակ, կառավարությունում ուժերի նման դասավորությունը տեսականորեն ենթադրում է, այլ ոչ թե բացառում քաղաքական պայքարը կաբինետի ներսում: Բրիտանական The Guardian թերթը գրում է՝ Փեզեշքիյանը հայտարարել է ներդրումային միջավայրի բարելավմանը, փոքր եւ միջին բիզնեսին աջակցելուն, ինչպես նաեւ նավթագազային ոլորտի զարգացմանն ուղղված բարեփոխումներ անցկացնելու մտադրության մասին: Այդ ծրագրերի իրականացումը կարող է ընդլայնել Իրանի տնտեսական կապերն օտարերկրյա գործընկերների հետ, հարաբերություններն Արեւմուտքի հետ՝ բացելով նոր շուկաներ եւ համագործակցության հնարավորութոյւններ։ Բայց այս պահին այս թեմայի վերաբերյալ բոլոր քաղաքագիտական հաշվարկները կարող են լինել միայն քաղաքական շահարկումների մակարդակում, ինչով էլ զբաղվում է Stratfor – ը», - ամփոփում է Տարասովը։
Աղբյուրը՝ iarex.ru
Թարգմանեց Գայանե Մանուկյանը