|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում կոչ է անում Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին` զգուշանալ գողություններից, տեր կանգնել անձնագրերին և գումարներին, իսկ արտակարգ իրավիճակներում դիմել դեսպանատուն կամ գլխավոր հյուպատոսարան:
«Թուրքիայի Հանրապետության որոշ շրջաններում սաուդցի քաղաքացիների անձնագրերը և գումարները գողանում են անհայտ անձինք, հատկապես մարդաշատ վայրերում անհրաժեշտ է ուշադիր լինել անձնագրի և այլ արժեքավոր իրերի նկատմամբ: Ցանկացած արտակարգ իրավիճակում պետք է դիմել դեսպանատուն կամ գլխավոր հյուպատոսարան»,- հաղորդում է «Սպուտնիկի» թուրքական ծառայությունը` Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ին հղումով: