Մեքսիկայում մոլեգնող փոթորիկն ավելի է հզորացել: Այն արդեն հասել է Ակապուլկոյի ափերը, որտեղ մոտ 40 հազար զբոսաշրջիկ կա: Հյուրանոցները վերջիններիս սնունդ են մատակարարում: Ըստ պաշտոնական տեղեկությունների` 55 մարդ մահացել է: Փոթորիկը քշել-տարել է մարդկանց տները եւ փակել գլխավոր մայրուղիները. տեղեկացնում է msnbc-ն: