կարևոր
9091 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-02 17:58
Իրավական

Գառնիկ Դանիելյանն ու Արթուր Խաչատրյան այցելել են պարեկների կողմից անմարդկային ծեծի ենթարկված Արամ Երիցյանին

Գառնիկ Դանիելյանն ու Արթուր Խաչատրյան այցելել են պարեկների կողմից անմարդկային ծեծի ենթարկված Արամ Երիցյանին

Քիչ առաջ գործընկեր Արթուր Խաչատրյանի հետ դուրս եկանք ՁՊՎ-ից, որտեղ այցելեցինք պարեկների կողմից անմարդկային ծեծի ենթարկված Արամ Երիցյանին։ Այս մասին հայտնում է ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի եղբորը 10 պարեկներով ծեծի էին ենթարկել՝ իբր մեքենան չնախատեսված վայրում կայանելու համար։

Երեկ միայն պատգամավոր գործընկերներիս հետ միջամտելուց հետո փաստաբաններին թույլ տրվեց այցելել Արամ Երիցյանին։

Գործ ունենք բռնատիրական ռեժիմի հետ, որն ամեն օր կոպտորեն խախտում է մարդու իրավունքները։

Թիրախավորվում են արցախցիները՝ հստակ քաղաքական հրահանգով։ Վիրավորում են մեր հայրենակիցների արժանապատվությունը՝ դրդելով արտագաղթի։

Գործընկերներիս հետ հետամուտ ենք լինելու, որպեսզի ոստիկանության բռնություններից տուժած մեր հայրենակցի իրավունքները հնարավորինս լինեն պաշտպանված»։