կարևոր
3838 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-04 18:08
Հասարակություն

Պարեկների կողմից բռնության ենթարկված Արամ Երիցյանն ազատության մեջ է

Պարեկների կողմից բռնության ենթարկված Արամ Երիցյանն ազատության մեջ է

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը գրել է.

«Արամն ազատության մեջ է։ Կալանավորման միջնորդությունը լրիվությամբ մերժվեց, իսկ ձերբակալումն էլ ճանաչվեց ոչ իրավաչափ»։

Հիշեցնենք` օգոստոսի 1-ին Ռոման Երիցյանը հայտնել էր, որ մոտ 10 պարեկ դաժանաբար ծեծի են ենթարկել իր եղբորն ավտոմեքենան արգելված վայրում կայանելու համար ու  կոտրվածքներով տեղափոխել ոստիկանության բաժանմունք։

Ավելի ուշ փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ բռնության ենթարկված Արամ Երիցյանին տեղափոխել են Արաբկիրի քննչական և շուրջ 1 ժամ 20 րոպե է՝ փաստաբաններին չի թույլատրվում այցելել իրենց պաշտպանյալին: