Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
«Շատ ավելի վատ է, որ դրան հաջորդում է իրավական հետապնդման գործընթացներ փաստաբան Ռոման Երիցյանի հանդեպ և այսօրվա ակցիան նաև այդ նպատակն ուներ»-Երթով Քննչական կոմիտեից ՆԳՆ-ի դիմաց հասած ակցիայի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյան։
Նա նշեց, որ ոստիկանությունը ոչ թե պատշաճ հետաքննություն է իրականացնում ոստիկանների կողմից արցախցի Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգելու դեպքը՝ հակառակ ուղղությամբ են գնում՝ գործընթաց սկսելով նրա իրավունքները պաշտպանող փաստաբան Երիցյանի դեմ:
Ցուցարարները հանդիպեցին ոստիկանության ներկայացուցիչներին, որոնք տեղեկացրին, որ քրեական վարույթ է սկսվել ոստիկանների նկատմամբ և կասեցվել է մինչ այդ սկսված ծառայողական քննությունը, վերջիններս էլ ժամանակավորապես չեն աշխատում։
Ցուցարարներին ոստիկանների պատասխանը չբավարարեց և նրանք շարունակեցին ակցիան՝ սպասելով ՆԳՆ-ի կոմպետետնտ ներկայացուցչի։