Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Խալեդ Ալ-Կադումին նոր մանրամասներ է պատմել «ՀԱՄԱՍ»-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի մահվան գիշերից: Ալ-Կադումին թերթին տված հարցազրույցում նա հերքել է «Նյու Յորք Թայմսի» հաղորդագրությունն այն մասին, որ Հանիան զոհվել է ռումբի պայթյունից. «Գիշերվա ժամը 1: 37-ին շենքը ցնցվեց. ես անմիջապես դուրս եկա սենյակից և տեսա թանձր ծուխ։ Դրանից հետո ես հասկացա, որ Հանիան մահացել է։ Շենքի ցնցման ուժգնությունից ես մտածեցի, որ երկրաշարժ կամ որոտ ու կայծակ է տեղի ունեցել։ Բացեցի պատուհանը, բայց անձրև չկար, որոտ ու կայծակ չկար։
Օդը տաք էր. մենք բարձրացանք չորրորդ հարկ, որտեղ գտնվում էր շահիդի սենյակը։ Ես տեսա, որ սենյակի պատն ու առաստաղը փլուզվել են։ Հարձակման վայրի և Շահիդ Հանիայի մարմնի վիճակից ակնհայտ էր, որ այդ հարձակումն իրականացվել է հրթիռով կամ օդային արկով:
Ամեն դեպքում, ես չեմ ցանկանում հետագա մանրամասների մեջ մտնել, քանի որ Իրանում հետաքննություն են անցկացնում, և արդյունքները կհայտարարվեն ավելի ուշ»։
Ալ-Կադումին, քննադատելով ամերիկյան և իսրայելական թերթերի մոլորեցնող պատմությունները այն մասին, որ Հանիայի մահճակալի տակ ռումբ է դրված եղել, ընդգծել է. «Երկրում կատարվող իրողությունները հակասում են «Նյու Յորք Թայմսի» և Իսրայելի բանակի ներկայացուցչի պատմություններին։ Այս պատմությունների և հայտարարությունների նպատակն է Իսրայելից հանել ուղիղ պատասխանատվությունը, վերացնել հանցագործության հետևանքները»։
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը, ընդգծելով, որ Իսրայելը եղել է այդ գործողության մշակողն ու իրականացնողը, և այն իրականացրել է ամերիկացիների գիտությամբ և համաձայնությամբ, ասել է. «ԱՄՆ կառավարությունը հանցակից է այդ հանցագործությանը, և Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Նեթանյահուին թույլ է տվել կատարել այդ հանցագործությունը»։