Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Այսօր լրանում է Լիզբոնի 5 հերոսների անձնազոհության 41-րդ տարելիցը: Արամ Մանուկյանի հուշարձանի դիմաց ՀՅԴ ՀԵՄ-ը միջոցառում է կազմակերպել, որի ժամանակ, հնչեց «Լիզբոն 5» գործողության նահատակ տղաների հիշատակին նվիրված երգը։
Նշենք, որ աշխարհի ուշադրությունը Հայ Դատին սևեռելու նպատակով` 1983 թվականի հուլիսի 27-ին, Հայ հեղափոխական բանակի հինգ անդամներ` Վաչե Տաղլյանը, Սեդրակ Աճեմյանը, Սիմոն Յահնիյանը, Արա Քրջլյանը և Սարգիս Աբրահամյանը, մուտք գործեցին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիզբոնի (Լիսաբոնի) թուրքական դեսպանատուն, այդ քայլով կարողանալով միջազգային հանրության ուշադրությունը սևեռել Հայոց ցեղասպանության և Թուրքիայի կողմից այդ փաստի ժխտման վրա։
Երբ շուրջ 170 հոգուց բաղկացած ոստիկանական ուժերը շրջափակում են շենքը, Հայ վրիժառուները գերիներին բաց թողնելուց հետո անձնազոհ են լինում:
Ի դեպ, այսօր առավոտյան Սուրբ Աննա եկեղեցում կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ «Լիզբոն 5» գործողության նահատակ տղաների։