Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրանում է Լիզբոնի 5 հերոսների անձնազոհության 41-րդ տարելիցը:
Աշխարհի ուշադրությունը Հայ Դատին սևեռելու նպատակով` 1983 թվականի հուլիսի 27-ին, Հայ հեղափոխական բանակի հինգ անդամներ` Վաչե Տաղլյանը, Սեդրակ Աճեմյանը, Սիմոն Յահնիյանը, Արա Քրջլյանը և Սարգիս Աբրահամյանը, մուտք գործեցին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիզբոնի (Լիսաբոնի) թուրքական դեսպանատուն, այդ քայլով կարողանալով միջազգային հանրության ուշադրությունը սևեռել Հայոց ցեղասպանության և Թուրքիայի կողմից այդ փաստի ժխտման վրա։
Երբ շուրջ 170 հոգուց բաղկացած ոստիկանական ուժերը շրջափակում են շենքը, Հայ վրիժառուները գերիներին բաց թողնելուց հետո անձնազոհ են լինում:
Նշենք, որ այսօր առավոտյան Սուրբ Աննա եկեղեցում կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ «Լիզբոն 5» գործողության նահատակ տղաների։ Իսկ այս պահին Արամ Մանուկյանի հուշարձանի դիմաց ընթանում է միջոցառում:
Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ։