Փոխարժեքներ
11 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.36 |
EUR | ⚊ | € 413.31 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 498.96 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, ում տարիներ շարունակ խմբակցության մեծամասնությունը «սրերով» է ընդունել, իր անշարժ գույքի, շահերի եւ ծախսերի հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի մայիսի 28-ին, որտեղ հայտարարագրել է Արաբկիր վարչական շրջանում միանձնյա սեփականության իրավունքով եւ գնման եղանակով ձեռք բերված բնակարան. գնումը եղել է 2010 թվականին: Հաշվետու տարվա վերջում գույքը պահպանվել է:
Պատգամավորը հաշվետու տարում տրանսպորտային միջոց չի հայտարարագրել:
Մարիա Կարապետյանի բանկային հաշիվների մնացորդները տարբեր են. դրանցից մեկը հաշվետու տարվա սկզբում զրոյական վիճակում է եղել, որը տարվա վերջում դարձել է 1 մլն 272 հազար դրամ, մյուսը տարեսկզբին կազմել է 42.25 դոլար, ինչը տարվա վերջում զրոյացվել է, մեկ այլ բանկային հաշվի մնացորդը տարվա սկզբում կազմել է 764 դրամ, իսկ տարվա վերջում դարձել է 80 հազար դրամ, հաջորդը տարվա սկզբում կազմել է 332 հազար դրամ, իսկ տարվա վերջում զրոյացվել է: 10 եվրոն նույնպես տարեվերջին զրոյացվել է, իսկ 44.55 լարին պահպանվել է նույն կերպով:
Նրա կանխիկ գումարը տարվա սկզբում կազմել է 30 հազար դրամ, ինչը պահպանվել է տարվա վերջում:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 10 մլն դրամ, որը նրա աշխատանքի վարձատրությունն է:
Հիշեցնենք, որ 2021 թվականին մի խումբ քաղաքացիներ ակցիա էին իրականացրել Մարիա Կարապետյանի բնակավայրի տարածքում՝ տարբեր տեղերում փակցնելով նրա լուսանկարը՝ «Այս թաղամասում բնակվում է ԱԺ պատգամավոր, դավաճան Մարիա Կարապետյանը» մակագրությամբ»։