|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է ․ Սրբազան շարժումն ակտիվ ներքին վերադասավորումների է անցել։ Քննարկում են տարբեր կառույցներ, խորհուրդներ ձեւավորելու հարցը, որոնք կվերահսկեն գործընթացը բոլոր ուղղություններով։ Վերջերս ձեւավորված համակարգող խորհուրդը, որի պատասխանատուն Կարեն Բեքարյանն է, առաջիկայում կընտրի այլ պատասխանատուների, որոնք փոքր խմբերի գործունեությունը կկանոնակարգեն: Ասենք, մեկը կհամակարգի պայքարի «խոսնակների» գործունեությունը եւ կզեկուցի համակարգող խորհրդին, որ վերլուծություններ արվեն։ Մյուսը երիտասարդական խմբերի իրազեկման աշխատանքները կկանոնակարգի եւ այլն։
Բագրատ Սրբազանը մտադիր է նաեւ քաղաքական խորհուրդ՝ խորհրդակցական մարմին ձեւավորել, որտեղ կընդգրկվեն շարժման աջակից քաղաքական ուժերի ներկայացուցիչներ եւ իրենց խորհուրդներով կաջակցեն շարժման ակտիվին։