կարևոր
3211 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-12 09:48
Հասարակություն

Սեպտեմբերին վերսկսելու ենք ակտիվ գործողությունները. Բագրատ Սրբազան

Սեպտեմբերին վերսկսելու ենք ակտիվ գործողությունները. Բագրատ Սրբազան

«Սեպտեմբերին վերսկսելու ենք ակտիվ գործողությունները։ Այս ընթացքում թե՛ մասնագիտական խմբեր են հավաքվում, թե՛ քաղաքական դաշտն է զտվում։ Մեզ պետք է շղթան կազմել՝ գործողությունների, խմբերի իմաստով, և երկրորդ՝ կարգապահությանը խստորեն հետևել։ Մենք նաև գործելու մեթոդներն ենք փոխելու։ Երևի կարիք չի լինելու, որ տարբեր մարզերից մարդիկ գան Երևան, այլ ճանապարհով կփորձենք թիրախային գործողություններ անել, որոնք այս մարդկանց ծնկի կբերեն ու կստիպեն հեռանալ»։ Այս մասին հայտարարել է Բագրատ Սրբազանը։

Նշենք, որ ավելի վաղ Սրբազանը հայտնել էր, թե ինչու են հունիսի 12-ից հետո դադար վերցրել` նշելով, թե լիովին պատկերացրեցին, թե ովքեր են կանգնած իրենց դիմաց։ Նրա խոսքով` հստակ էր, որ իրենց դիմաց կանգնած են արյան ծարավ, արյունատենչ իշխանություններ։ Նա նշել էր, թե շատ հստակ է պատկերը․ հիմա մարդկանց մտքերում ու հոգիներում է կռիվը։

«Այդ մարդիկ միայն տեղեկատվական դաշտում մեկ ամսում մոտ 50 մլն դոլար են ծախսել, որպեսզի սևացնեն, փորձեն պախարակել թե՛ ինձ, թե՛ շարժումը»։