կարևոր
649 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-25 09:10
Քաղաքական

Սերժ Սարգսյանի թիմն ակտիվ վերադասավորումների մեջ է․ «Հրապարակ»

Սերժ Սարգսյանի թիմն ակտիվ վերադասավորումների մեջ է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Չնայած Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը չի շտապում հայտարարել հունիսի 7-ի ընտրություններին մաս­նակցել-չմասնակցելու իր որոշման մասին, սակայն կուսակցության համագումար են նշանակել՝ ապրիլի սկզբին։ Զուգահեռաբար, ՀՀԿ ղեկավար կազմը համայնքներ` կուսակցական կառույցներ է ակտիվ այցելում, սակայն այդ այցերը, անհայտ պատճառներով, չեն լուսաբանվում։ Մենք տեղեկացանք, որ կուսակցությունը նաեւ նոր՝ երկարաժամկետ ռազմավարություն է մշակում, որը մինչեւ համագումարը պետք է ավարտված լինի եւ ներկայացվի համագումարի մասնակիցներին: Նաեւ ներքին կառուցվածքային փոփոխություններ են իրականացնում: Մի խոսքով՝ ակտիվ կուսակցական աշխատանքների մեջ են։

Մինչեւ համագումարը, ըստ ամենայնի՝ մարտի կեսերին, կհայտարարեն ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին: Եթե մասնակցեն, ապա համագումարի ընթացքում օրենքի պահանջով կհաստատվեն նախընտրական ցուցակի առաջին 30 համարները։ Մեր աղբյուրները հաղորդում են, որ այս պահի դրությամբ ով հարցնում է, ասում են, որ վերջնական որոշում չունեն` մասնակցել-չմասնակցելու հարցը 50/50 է, սակայն ոմանք վստահ են, որ այս անգամ ՀՀԿ-ն չի մասնակցելու ընտրություններին, բայց փորձելու է աջակցել մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերին` ՔՊ-ին հաղթելու համար։