|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Ունենք ռազմագերիներ Բաքվում․ պահանջում ենք նրանց անհապաղ վերադարձը»,-այս մասին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև կազմակերպված ակցիայի ժամանակ հյատարարեց «Հայասատան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։ Պատգամավորը նաև կոչ արեց աշխարհի երկրների առաջնորդներին COP29-ի շրջանակներում չհյուրընկալվել բռնապետական երկրում՝ Ադրբեջանում։
«Մենք պահանջում ենք, որ համաշխարհային հանրությունը, համամարդկային արժեքներ դավանող, ժողովրդավարական արժեքներ դավանող երկրների առաջնորդները դատապարտեն, հրաժարվեն և մասնակիցը չդառնան ադրբեջանական արյունալի պատմության հետագծի մաքրագործման գործում։ Մենք պահանջում ենք, որ իրապես կլիմայական արդարության հետ անքակտելի կապով կապված մարդու իրավունքների պաշտպանը լինի հիմքը, հենքը և առանցքը COP29-ի։ Պահանջում ենք, որ մեր ձայնը լսելի լինի։ Պահանջում ենք, որ մեր պահանջներն իրագործվեն։ Մեզ համար յուրաքանչյուր հայ մարդու ազատություն և իրավունք բացարձակ արժեք ունի։ Հանուն կլիմայական արդարության, հանուն համամարդկային արժեքների մենք դատապարտում ենք COP29-ի անցկացումը Ադրբեջանում»,-նշեց Ասպրամ Կրպեյանը։
Նշենք, որ COP29 գագաթնաժողովի նախաշեմին ՀՅԴ-ականներն ու համակիր քաղաքացիները բողոքի ակցիայով ՄԱԿ-ի գրասենյակի, ԱԳՆ-ի և դեսպանատների դիմաց են։