Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշկյանն ասել է․ «Մենք դեմ ենք միջազգային սահմանների ցանկացած փոփոխության»։ Այս մասին հայտնում է իրանցի քաղաքական վերլուծաբան, «Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամ»-ի նախագահ Փույա Հոսեյնին։
««Կովկասի ձայն» կայքի փոխանցմամբ՝ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշկյանն ասել է. «Հայաստանը կարևոր տեղ ունի Իրանի հարևանների թվում և Երևանի հարաբերությունները շատ կարևոր են Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում։ Թեև Հայաստանի հետ Իրանի սահմանը կարճ է, սակայն այն հույսի և խաղաղ կյանքի սահման է, և ձեր նկատմամբ մեր սկզբունքային քաղաքականությունն անփոփոխ է»։
ՀՀ վարչապետի աշխատակազմից փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Փեզեշկյանին՝ նախագահին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, մաղթել արդյունավետ պաշտոնավարում։
Կողմերն ընդգծել են իրենց հավատարմությունը միջկառավարական մակարդակով արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններին և պայմանավորվել առաջիկայում հանդիպել։
Ավելի վաղ, Փաշինյանը ուղերձով շնորհավորել էր Փեզեշկյանին՝ ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ։
Փաշինյանի ուղերձում ասված էր․ «Վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ ուղերձում նշված է. - «Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի համար առանձնահատուկ նշանակություն ունեն եղբայրական Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները, որոնք անշեղորեն զարգանում են Հայաստանի անկախության հռչակումից ի վեր: Հայաստանի և Իրանի ջերմ հարաբերությունների շարունակական խորացումն առանձնահատուկ նշանակություն ունի ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային կայունության և բարգավաճման համատեքստում:
Համոզված եմ, որ մեր կառավարությունների համատեղ ջանքերի շնորհիվ կյանքի կկոչվեն Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև համատեղ ուժերով ձեռնամուխ կլինենք մի շարք նոր ծրագրերի՝ հանուն Հայաստանի և Իրանի բարեկամական ժողովուրդների բարօրության»»: