|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
«ՆԱՏՕ-ն Ռուսաստանի համար այս պահին թշնամի դաշինք է», - հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։
«Քիչ հավանական է, որ այս ընտրությունը ի վիճակի լինի ինչ-որ բան փոխել ՆԱՏՕ-ի, Հյուսիսատլանտյան դաշինքի ընդհանուր գծում, որն այս պահին, և առանձին-առանձին նկատի ունենք անդամ երկրները Ամերիկայի Միացյալ Նահանգների անմիջական ղեկավարությամբ և միասին՝ Հյուսիսատլանտյան դաշինքը աշխատում է ռազմավարական ճանապարհով ճնշելու Ռուսաստանի Դաշնությունը։ Այս պահին դա մեզ համար թշնամական դաշինք է»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՆԱՏՕ-ն հաստատել է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեին հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնում։