կարևոր
3382 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-18 13:14
Քաղաքական

Այն մարդը, կամ մարդիկ, ովքեր բաց կռվի են դուրս եկել այս իշխանության դեմ հարգանքի են արժանի, որովհետև չեն վախեցել ոչնչից․ Սևակ Նազարյան

Այն մարդը, կամ մարդիկ, ովքեր բաց կռվի են դուրս եկել այս իշխանության դեմ հարգանքի են արժանի, որովհետև չեն վախեցել ոչնչից․ Սևակ Նազարյան

ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Սևակ Նազարյանը գրում է․

«Մեկ բան կարող եմ վստահաբար ասել` այն մարդը, կամ մարդիկ, ովքեր բաց կռվի են դուրս եկել այս իշխանության դեմ հարգանքի են արժանի։

Գուցե չեն հաջողել (դեռ), գուցե սխալ մեթոդներ են կիրառել, գուցե բեմական վարպետության բարձր աստիճան չեն ունեցել, գուցե մարդկանց հետ ճիշտ չեն խոսել, գուցե սխալվել են շատ հարցերում, բայց հարգանքի են արժանի, որովհետև չեն վախեցել։ Չեն վախեցել հալածանքից, ունեցածը կորցնելուց, հեղինակազրկվելուց, էս զզվելի հարձակումներից, ֆեյքերով ստերի թիրախ դառնալուց։ Վերջապես չեն վախեցել բոլորիս համար և շատերիս փոխարեն պայքարելուց։

Հետևաբար, բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ ցեխ կփորձեն շպրտել նախկինում կամ ներկայում այդ պայքարը առաջնորդողների, իրապես պայքարի ելածների վրա, ծառայում են նիկոլի օրակարգին»։