|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Բրյուսելի օդանավակայանի Brucargo բեռնատար գոտում հրդեհ է բռնկվել, տեղեկությունը հայտնում է Euronews-ը:
Իշխանությունների տվյալներով՝ բռնկումը սկսվել է հինգշաբթի՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 4-ի սահմաններում, դրա պատճառները դեռ հայտնի չեն:
Օդանավակայանի մոտ ապրող մարդկանց խորհուրդ է տրվել մնալ տանը և փակ պահել պատուհանները։
Հրդեհը էլեկտրականության կարճատեւ անջատում է առաջացրել, սակայն, օդանավակայանի վարչակազմի խոսքով, դա չի ազդել օդանավակայանի աշխատանքի վրա. ուղեւորատար չվերթները մեկնում եւ ժամանում էին սովորական ռեժիմով: