Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում եքն ստորև․
«Սիրելի հայրենակիցներ, այսօր իշխանական որոշ լրատվամիջոցներ ինձ վերագրվող ինչ-որ ձայնագրություն են հրապարակել, որի նպատակը պարզ է մեզ համար՝ ինձ վարկաբեկել ու ինչ-որ մտացածին հիմքեր ստեղծել ինձ կալանավորելու համար:
Սա իմ նկատմամբ տևական ժամանակ տեղի ունեցող քաղաքական հետապնդումների հերթական արարն է:
Հասկանալի ու ինձ համար սպասելի է այս գործելաոճը. ինչպես անցած անգամ ինձ շուրջ 7 ամիս կալանավորելով փորձեցին մեկուսացնել ինձ մեր երկրում տեղի ունեցող քաղաքական- ժողովրդական ընդվզումից, «Դիմադրություն» շարժմանն իմ մասնակցությունն ունենալու իրավունքից, նույնը կատարում են հիմա՝ մեր պետության համար այս ճակատագրական օրերին փորձելով ինձ զրկել իմ ժողովրդի արժանապատվության համար մղվող պայքարի մասնակիցը լինելու իրավունքից:
Ես բանտի դարպասների դիմաց եմ ասել, որ թքած ունեմ իրենց կողմից տրված թե՛ ազատության, թե՛ անազատության վրա, ինձ համար կարևորը մեր հայրենիքի ազատությունն է: Հիմա ևս հաստատում եմ:
Եթե մեր հայրենիքի ազատությանը հասնելու ճանապարհը անցնում է բանտերով՝ ես ևս մեկ անգամ պատրաստ եմ անցնել դրանով:
Իմ կյանքն ու ազատությունը պատկանում են իմ երկրին ու հայ ժողովրդին:
Հ.Գ. Ընկերներիս ու ինձ հետ պայքարող հայրենակիցներիս կոչ եմ անում շարունակել Սրբազան պայքարը մինչև վերջ, և եթե հիմա սրանք որոշել են շինծու մեղադրանքով ինձ նորից բանտախուց վերադարձնել, ես ձեզ հետ կպայքարեմ այնտեղից»: