կարևոր
2638 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-15 21:33
Հասարակություն

Սկզբում նրան զրկեցին եղբորից, հետո` տնից, հայրենիքից, ազատությունից, առողջությունից. Գերասիմ Վարդանյանը` Տաթևիկ Վիրաբյանի մասին

Սկզբում նրան զրկեցին եղբորից, հետո` տնից,  հայրենիքից,  ազատությունից,  առողջությունից. Գերասիմ Վարդանյանը` Տաթևիկ Վիրաբյանի մասին

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը գրում է.

«Սկզբում նրան զրկեցին եղբորից, հետո տնից, հետո հայրենիքից, հետո ազատությունից, հիմա արդեն առողջությունից են ցանկանում զրկել, բայց նա, հակառակ այս ամենին, կորցրած լինելով մարդու կյանքում թվարկածս ամենակարևորից ու թանկից, կարողանում է իր մեջ ուժ գտնել ու թեկուզ բանտում շարունակել պայաքարել սեփական ժողովրդի ազգային արժանապատվության ու իրավունքների համար։

Tatevik Virabyan -ը այս պահին օտարահպատակ ռեժիմի դեմ պայքարի հետևանքով բանտում գնտնվող միակ կին քաղբանտարկյալն է, ով, գիտակցաբար շատ զոհողությունների գնալով, պայքարում է նաև սեփական ժողովրդի ճակատագրի նկատմամբ անտարբեր շատ տղամարդկանց հայրենիք ունենալու իրավունքի համար»։