կարևոր
2749 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-03 17:56
Քաղաքական

Ալիեւն Էրդողանին խանգարում է դիրքավորվել Անդրկովկասում

Ալիեւն Էրդողանին խանգարում է դիրքավորվել Անդրկովկասում

Էրդողանը Իզմիրում EFES-2024 բազմազգ զորավարժությունների շրջանակում անցկացվող «Բարձրաստիճան դիտորդի օր» միջոցառման ժամանակ հանդես է եկել Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների վերաբերյալ հայտարարությամբ: Այն բաղկացած է երկու թեզերից. Առաջին. Հայաստանը պետք է գիտակցի, որ «իր ապագան կապված է տարածաշրջանի երկրների հետ եւ, առաջին հերթին, ձերբազատվի երրորդ երկրների եւ արտերկրում հայկական Սփյուռքի «վնասակար ազդեցությունից»»: Երկրորդ՝ ըստ Էրդողանի՝ «Ղարաբաղի ազատագրումից հետո տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հիրավի պատմական հնարավորություն է ձեւավորվել, եւ այդ հնարավորությունը չի կարելի բաց թողնել»։ Արդյո՞ք այս թեզերը փոխկապակցված են: Այս մասին ասում է Ստանիսլավ Տարասովի դիտարկումը։

«Այո, կապված են, բայց յուրովի։ Անկարայի եւ Բաքվի միջեւ ձեռք բերված պայմանավորվածույթունների համաձայն, Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում: Պատահական չէ, որ Թուրքիան շատ ուշդիր հետեւում էր մայիսի 10-ին Ղազախստանում Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարրների միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքին։ Այս կապակցությամբ Էրդողանը հայտարարել է՝ «դրական արդյունքներ է ակնկալում»։ Բայց նույնիսկ այն ժամանակ նա կարծում էր՝ «Թուրքիան եւ Ադրբեջանը կշարունակեն սերտ համագործակցությունը՝ թույլ չտալու համար, որ միակողմանի եւ կանխակալ արտաքին միջամտությունը տարածաշրջանը վերածի աշխարհաքաղաքական հակամարտութայն գոտու»։

Հնարավոր արտաքին միջամտության կողմ ասելով նա նկատի ուներ ոչ թե Ռուսաստանը, որին հենց Հայաստանը զրկեց խաղաղ գործընթացում մոդերատորության դերից, այլ Արեւմուտքը, որտեղ շտապեց Երեւանը։ Սակայն ղազախական բանակցություններն արդյունք չտվեցին, եւ հարցը, թե որքանո՞վ են կողմերը պատրաստ հաշտեցման, մնում է բաց։ Ճիշտ է՝ Ալիեւը շարունակում է հայտարարել՝ կողմերը մոտ են հարաբերությունների կարգավորմանը, բայց այդպես չի կարծում Էրդողանը, որի կարծիքով՝ Հայաստանի ապագան «կապված է տարածաշրջանի երկրների հետ»՝ նկատի ունենալով առաջարկվող 3+3 բանաձեւը( Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան)՝ առանց Արեւմուտքի մասնակցոթոյան տարածաշրջանային անվտանգության համակարգ ստեղծելու համար։

Ինչ վերաբերում է հայկական Սփյուռքի (արեւմտյան) ազդեցությանն Անկարայի նկատմամբ Երեւանի քաղաքականույթան վրա, ապա նա պնդում է երկու գործընթացների՝ հայ – թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացման վրա։ Փորձագետների կարծիքով՝ եթե Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական եւ այլ հարաբերությունների վերականգնմանը գնար առանց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի սպասելու, ապա Անկարային «կհաջողվեր արեւմտյան Սփյուռքը քաշել իր կողմը՝ պառակտում մտցնելով նրա եւ Հայաստանի միջեւ»: Առավել եւս, որ Անկարան հասկանում է՝ ոչ թե արեւմտյան Սփյուռքն է կախված Հայաստանից, այլ Հայաստանն է կախված Սփյուռքից։ Սակայն Բաքվի առջեւ ստանձնած պարտավորություններով կաշկնդված Անկարան զրկված է նման մանեւրելու հնարավորությունից։ Ուստի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների վրա արտաքին ուժերի ազդեցության մասին Էրդողանի հայտարարությունը սկսում է ընկալվել որպես Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման նոր նախապայման: Ահա թե ինչու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում քիչ հավանական է թվում։ Պատճառը Բաքվի դիրքորոշումն է, որը հատկապես ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո վախենում է Անկարային թույլ տալ ինքնուրույն դիրքավորվել տարածաշրջանում»,- եզրափակում է Տարասովը։

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի