կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-11 16:10
Հասարակություն

Հարսանիքի մասին ստատուս գրել, վեհ դիրքավորվել և փախչել արցախյան պարտությունից, իրականությունից. Քրիստինե Վարդանյան

Հարսանիքի մասին ստատուս գրել, վեհ դիրքավորվել և փախչել արցախյան պարտությունից, իրականությունից. Քրիստինե Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ Քրիստինե Վարդանյանը գրում է.

«Դուք էլ եք չէ երևի զգում, որ պատրաստ եք քննարկել ամեն ինչ բացի Արցախում տեղի ունեցածը, պարտությունը ու երկրի ներկա իրավիճակը։
 
Գոնե ձեզ խոստովանում եք, որ իրականում ցանկացած հիմար օրակարգով հիմա շեղվելը ինքնապաշտպանություն է։ Դուք ուղղակի հիմարությունների անդրադառնալով փախնում եք իրականությունից, որովհետև իրականությունը պահանջում է լուծումներ գտնել, իսկ հարսանիքի մասին կարելի է ստատուս գրել, լավամարդ լինել, ֆեյսբուքում որպես վեհ դիրքավորվել ու անցնել առաջ։
 
Թող առաջինը քար նետեն այս ընթացքում որևէ խնջույքի չմասնակցածները։
 
Հ. Գ. Գումարը ծախսելու ձևը լավագույնս արտահայտում է մարդու արժեհամակարգը։ Այս շրջանում ինձ համար ճոխության ամեն դրսևորում առնվազն անհասկանալի է»: