Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այնքան մտերմացան, որ մեր հանդիպումները գրեթե ամենօրյա էին։ Հանցագործության նշույլ անգամ այս տարիների ընթացքում Գագիկ Սարգսյանի մոտ չեմ նկատել։ Այս մասին քաղբանտարկյալ, «Ձայն հայրենյաց» մտավորականների նախաձեռնության անդամ, «Զարթոնք» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար, մշակույթի գործիչ Գագիկ Սարգսյանի պաշտպանության խորհրդի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սարգիս Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ մարտի 13-ին ԱԱԾ հատուկջոկատայինները ներխուժել են Գագիկ Սարգսյանի տուն, և, ինչպես հայտնել է նրա որդին, խուզարկել են տունը, տակնուվրա արել ամբողջությամբ, ապա՝ ձերբակալել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գագիկ Սարգսյանը ձերբակալվել է «ՔՊ»-ական Գագիկ Մելքոնյանի և ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ նյութերի հայտնաբերման դեպքով, որը ՔԿ-ն որակել է որպես ահաբեկչական գործողություն։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ, մարտի 14-ին մասնակի բավարարել է Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը՝ թույլատրելով կալանավորումը մեկ ամսով։ Այդ գործով հետապնդում է իրականացվում ևս երեք անձի նկատմամբ, որոնցից երկուսը կրկին կալանավորված են։ Օրերս էլ ՔԿ-ն հայտնեց ևս մեկի անձի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին»։