կարևոր
4852 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-25 17:12
Հասարակություն

Վեհափառի հայրապետական ողջույնն ու սերն եմ բերել ․ Տեր Նաթանը՝ ՀՅԴ խորհրդաժողովի մասնակիցներին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի պաշտոնական բացման արարողության ընթացքում փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը:

«Երկու օր առաջ հետևում էի Ադրբեջանի այսպես կոչված Ազգային Ժողովի նիստին, հետո մեր Ազգային Ժողովի նիստին։ Եվ գիտեք, երբ խոսույթները լսում էի, ինձ թվում էր, թե շփոթել եմ։ Երկուսն էլ Ադրբեջանի Ազգային Ժողովն է՝ նույն խոսույթով, նույն տրամաբանությամբ և մեկը մյուսին՝ իբրև ադվոկատ և դատապաշտպան։ Շատ ցավալի է, որ այսօր Հայաստանում կատարվում է այն, ինչը երեկ առաջի օրը Ադրբեջանի Ազգային ժողովում պահանջ դրվեց Հայաստանի կառավարությանը չեզոքացնել եկեղեցու և Սփյուռքի ազդեցությունը ռևանշիստական և սեպարատիստական գործունեությամբ»,- նշեց Տեր Նաթան արքեպիսկոպոսը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։