Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տեղեկացրել ենք, որ նոյեմբերի 25-ին Ծաղկաձորում մեկնարկել է Հայաստանի համապետական ուսանողական 1-ին խորհրդաժողովը, որին մասնակցում են ՀՀ առավել քան մեկ ու կես տասնյակ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողական խորհուրդների, ուսանողական գիտական ընկերությունների, կուսակցությունների երիտասարդական թևերի ներկայացուցիչներ:
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն իր ուղերձն է հղել.«Սիրելի ուսանողներ,
Ողջունում եմ ուսանողական կառույցների բաց երկխոսության այս հարթակը և ուսանողական ֆորումի կազմակերպման գաղափարը:
Անկախության ձեռքբերումից հետո Հայաստանի կրթության համակարգում սկիզբ առած շարունակական բարեփոխումների և հետևողական կատարելագործման գործընթացի կարևորագույն ձեռքբերումներից մեկը ուսանողական կառույցների զարգացումն է:
Կրթական համակարգի բարեփոխումների ողջ գործընթացի առանցքային նպատակը մրցունակ մասնագետի, Հայաստանի Հանրապետության արժանապատիվ և ազատ քաղաքացու կայացումն է, որի հիմքում, իբրև շարժիչ ուժ դրված է ուսանողության՝ ժամանակի խնդիրներին համարժեք և նպատակային գործունեությունը:
Հայրենասիրությունը, զարգացած և ամուր պետություն ունենալու ձգտումը պարտավորեցնում է լինել առավել խստապահանջ ինչպես սեփական անձի, այնպես էլ մատուցվող գիտելիքների հանդեպ, պահանջում է լինել ակտիվ ու ներգրավված՝ կրթության և հանրային կյանքի մնացած ոլորտում ընթացող բոլոր գործընթացներում:
Սիրելի երիտասարդներ պետք է մշտապես առաջնորդվել այն գաղափարով, որ ձեր անելիքներն խիստ կարևոր են ու պահանջված:
Մեկ անգամ ևս ողջունելով ուսանողական ֆորումը՝ մաղթում եմ Ձեզ լավատեսություն, և արդյունավետ աշխատանքային քննարկումներ: Վստահ եմ, որ նպատակներն ու առաջարկությունները, որոնք ձևավորելու են ուսանողական կառույցների երկխոսության շրջանակում, դրվելու են պետական քաղաքականության մշակման հիմքում, մասնավորապես ուզում եմ հույս հայտնել, որ ձեր առաջարկները կարտացոլվեն նաև «2016-2025 թվականների կրթության զարգացման պետական ծրագրում» և «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքում:
Մաղթում եմ Ձեզ արդյունավետ աշխատանք»: