|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է եվրահանձնակատարի սպառնալիքների մասին՝ կապված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման հետ։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։
«Երկարատև շանտաժի ֆոնին զարմանալի էր եվրահանձնակատարներից մեկի հետ հեռախոսազրույցի ժամանակ հնչած սպառնալիքը։ Մասնավորապես, ինձ հետ զրույցում եվրահանձնակատարը թվարկել է այն պատժամիջոցները, որոնք կարող են կիրառվել «թափանցիկության մասին» օրենքի վրա դրված վետոն հաղթահարելու դեպքում և այդ միջոցները թվարկելիս՝ ասաց. «Դուք տեսաք, թե ինչ եղավ Ֆիցոյի հետ, և պետք է զգույշ լինեք», -պատմել է Կոբախիձեն: