Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռայիսիին տեղափոխող Մի-171 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել ․․․ Շարասյան կազմում եղել է երեք ուղղաթիռ։ Միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի հետ սահմանին գտնվող Ջուլֆայից ոչ հեռու՝ Ադրբեջանի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Վերզեգան քաղաքի մոտ, Թեհրանից մոտ 600 կմ հյուսիս-արեւմուտք Ալիեւի մասնակցությամբ Արազ գետի վրա Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգում «Խուդաֆերին» եւ «Գըզ-Գալասի» նոր հիդրոհանգույցների բացման արարողությունից հետո: Սա Իրանի եւ Ադրբեջանի կողմից համատեղ կառուցված երրորդ ամբարտակն է։
Տարասովի դիտարկումը․ «Իրանական լրատվական գործակալությունները հայտնում են՝ Ռայիսիի հետ ուղղաթիռի կոշտ վայրէջքը կապված է եղանակային բարդ պայմանների հետ.տարածաշրջանում մառախուղ է նկատվել: Հաղորդվում էր նաեւ՝ ուղղաթիռի անձնակազմը կարողացել է արագ կապ հաստատել հրամանատարական կենտրոնի հետ: Տեխնիկական խնդիրների մասին, որոնց բախվել է ուղղաթիռի անձնակազմը, կհաղորդվի ավելի ուշ՝ հատուկ հանձնաժողովի աշխատանքից հետո: Միեւնույն ժամանակ, ըստ Al Jazeera-ի՝ այս միջադեպի հետ «որոշակի գաղտնիք է կապված», — նշում է Տարասովը: Ըստ նրա՝ խոսքն այն մասին է, որ Ալիեւի եւ Ռայիսիի հանդիպումը սահմանային գոտում բացառիկ հազվադեպ իրադարձություն է: Երկրորդ, Al Jazeera-ի թղթակիցը ուշադրություն է հրավիրել արարողության ժամանակ Ռայիսիի արած հայտարարության վրա։ Նա Ալիեւին ասել է՝ «ինչ-որ մեկին կարող են դուր չգալ մեր հանդիպումներն ու մեր համատեղ հաջողությունները», եւ որ «կարեւորն այն է, որ մենք միասին իրագործենք այն, ինչն ի շահ մեր երկրների, պետությունների եւ ժողովուրդների է»: Գործակալությունն այս խոսքերը գնահատում է որպես «կամ Ռայիսիի կողմից որոշակի վտանգի կանխազգացում, կամ այն, որ նա ինչ-որ տեղեկություն ուներ»: Հարց է առաջանում նաեւ, թե ինչո՞ւ երեք ուղղաթիռներից խնդիրներ առաջացան այն մեկի մոտ, որով թռչում էր Ռայիսին»։
Հարցեր կան նաեւ իրանական գործակալություններին, որոնք ի սկզբանե հակասական տեղեկություններ էին փոխանցում միջադեպի հանգամանքների մասին՝ պնդելով, որ «Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել»: «Արեւելյան Ադրբեջան նահանգի նահանգապետի տեղակալ Զաքիրին ասել է՝ «երեք ուղղաթիռներից երկուսը վայրէջք են կատարել, եւ մեկը վթարի է ենթարկվել՝ կապված Իրանի նախագահի ավտոշարասյան հետ տեղի ունեցած ուղղաթիռի վթարի հետ»: Հետո տեղեկություններ եղան, որ Ռայիսիի հետ ուղղաթիռի անձնակազմն ինքնուրույն կապի է դուրս եկել։ Միջադեպի այլ մանրամասների մասին կարող են հայտնել միայն Իրանի իրավապահ եւ պետական մարմինները, ինչը կարող է գոնե ինչ-որ հստակություն մտցնել իրավիճակի մեջ»,- եզրափակում է Տարասովը։
Տարասով
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի