|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Վրաստանի իշխանություններին ուղղված Եվրամիության կոչը ՝ ապահովել քաղաքացիների բողոքի իրավունքը, կարելի է մեկնաբանել որպես միջամտություն ներքին գործերին ՝ ռեժիմը փոխելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է РИА Новости-ին։
Եվրամիությունը Վրաստանի իշխանություններին կոչ է արել ապահովել քաղաքացիների բողոքի իրավունքը։
«Եվրամիությունը պետք է հետևողական լինի և կոչ անի, օրինակ, Հայաստանի, ԱՄՆ-ի, Մոլդովայի իշխանություններին ապահովել քաղաքացիների բողոքի իրավունքը»,- գրել է Զախարովան Telegram-ի իր ալիքում։
Նրա խոսքով ՝ այլ կերպ ԵՄ-ի կոչը «կարելի է մեկնաբանել որպես միջամտություն պետության ներքին գործերին ՝ ռեժիմը փոխելու նպատակով»։
Թբիլիսիում ամենօրյա բողոքի ակցիաներ են անցկացվում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ։ Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին այն ընդունել է վերջնական ընթերցմամբ ։