Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք կոչ ենք արել, կոչ ենք անում և հաստատում ենք, որ շարունակելու ենք այս աշխատանքը երկու կողմերի հետ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային օրակարգում ներառելու Հայրենական մեծ պատերազմի մշակութային և պատմական ժառանգության պահպանման թեման։ Դրա մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի՝ Լեռնային Ղարաբաղում խորհրդային հայ հերոսների հուշարձանների ադրբեջանցիների ձեռքով ոչնչացման մասին հարցին։
«Եվ այս թեման մեր կողմից պարբերաբար քննարկվում է թե՛ Բաքվի, թե՛ Երևանի հետ աշխատանքային շփումներում։ Մենք արտահայտել ենք մեր սկզբունքային դիրքորոշումը խորհրդային զինվորների հուշարձանների ոչնչացման անթույլատրելիության վերաբերյալ, որտեղ էլ որ դա եղել է և ամեն անգամ, երբ շոշափում ենք այս թեմային։ Եթե ձեզ հետաքրքիր է, մասնավորապես, Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, իհարկե»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Ըստ նրա՝ Բաքվում «հասկանում են, որ Հայրենական մեծ պատերազմի պատմական հիշողության պահպանումը մեր երկրների սուրբ պարտքն է»։