Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանը քայլեր է ձեռնարկում արտաքին քաղաքական կողմնորոշումը արմատապես փոխելու ուղղությամբ։
Այսօրվա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունները:
Ավելի վաղ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել էր, որ Երևանը չի փոխում քաղաքական վեկտորը, այլ դիվերսիֆիկացնում է իր անվտանգությունը:
«Իհարկե, ուզում եմ դա հասկանալ։ Ոչ միայն լսել կամ կարդալ որպես հայտարարություն, այլ տեսնել, թե ինչպես է դա ընդհանրապես դրսևորվում գործնական հարթությունում։ Իմ կարծիքով` սա բացահայտ փորձ է՝ թաքցնելու իրական մտադրությունները։ Պարզ է, որ խոսքն արտաքին գործերում հանրապետության կողմնորոշման արմատական փոփոխության մասին է։ Իմ կարծիքով, դա արվում է շատ հստակ՝ Արևմուտքի թելադրանքից ելնելով»,-նշել է նա։
Անդրադառնալով այն ձևակերպումներին, թե Հայաստանը պետք է այլընտրանք փնտրի՝ Ռուսաստանից պատասխան չստանալով իր խնդրանքներին և, իբր, ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ հակառակը, Զախարովան նշեց՝ փորձ է արվում պատասխանատվությունը բարդել ուրիշի վրա, գտնել մեղավորները սեփական սխալների համար։
Խորհրդակցություններն անցկացվել են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ գծով։ Սակայն Երևանում որոշում են կայացրել երկրի տարածքում ԵՄ առաքելությունը տեղակայել, եզրափակել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։