Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրերն իրավական ուժ չունեն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է РИА Новости-ին։
ԱՄՆ-ը և Ուկրաինան հինգշաբթի ստորագրել են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր, որը նախատեսված է, ըստ Սպիտակ տան, «կամուրջ» դառնալու ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության համար: Իտալիայում կայացած հանդիպման արդյունքներով համաձայնագրի ստորագրողներն էին Ջո Բայդենն ու Վլադիմիր Զելենսկին, որոնց լիազորությունների ժամկետը լրացել էր մայիսի վերջին։ Այսպիսով, ԱՄՆ-ը դարձել է 16-րդ երկիրը, որը նման համաձայնագիր է ստորագրել Ուկրաինայի հետ:
«Նույնը վերաբերում է այդ, այսպես կոչված, համաձայնագրերին։ Փաստն այն է, որ դրանք սովորական թղթեր են։ Սկզբունքորեն չեմ ուզում նսեմացնել մամուլի հետ աշխատանքի նշանակությունը, բայց ինչ-որ տեղ ինձ թվում է մամուլի հաղորդագրություններն ավելի կարևոր կլինեն։ Քանի որ դրանք կրում են որոշակի էություն, լիցք, արտացոլում են տեղի ունեցած իրադարձությունները: Այդ պայմանագրերը ոչնչի մասին են, դրանք իրավական ուժ չունեն»,- լրագրողներին ասաց նա։
Զախարովայի խոսքով՝ դրանք անհրաժեշտ են «Ուկրաինայում մնացած քաղաքացիներին, որոնց Զելենսկին դեռ դանակի տակ չի դրել, ցույց տալու համար, որ համաշխարհային հանրությունը կարծես նրանց հետ է»։