|
Փոխարժեքներ
07 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.48 |
| EUR | ⚊ | € 440.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7307 |
| GBP | ⚊ | £ 500.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.4 |
Հոգեբան Սամվել Խուդոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան այցի և անմոռուկների ազդեցության մասին:
Ըստ հոգեբանի՝ անմոռուկների առկայությունը ճիշտ է, բայց միայն այն դեպքում, եթե դրանք չափավոր են և ոչ հոգնեցող: Նա կոչ արեց անմոռուկների օգտագործման հարցում չափը չանցնել, քանի որ այդ դեպքում հակառակ ռեակցիա է սկսվում:
Անդրադառնալով Քիմ Քարդաշյանի այցին՝ բանախոսը նշեց. «Քիմ Քարդաշյանի այցը շատ դրական եմ գնահատում: Նա հուզական առումով էլ շատ անկեղծ, հուզական կին է երևում: Մենք պիտի խրախուսենք նրա և ցանկացած հայի այցը Հայաստան: Պատահական չէ, որ Քիմ Քարդաշյանը այցելել է Հայաստան հենց ապրիլինˋ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ: «Sistem of a Down-ը և Քիմ Քարդաշյանը իրենց օրինակով շատ հայ ճանաչված դեմքերի մոտ ազգային ինքնագիտակցություն կարթնացնեն»,- նշեց Խուդոյանը:
Հոգեբանն ընդգծեց, որ Քարդաշյանի հասցեին սոցցանցերում հնչած քննադատություններն անհեթեթ են, և նորմալ է, որ հայ հասարակությունը նրան աննախադեպ ընդունելություն է ցույց տվել: «Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Քարդաշյանի այցից հետո Հայաստանը համարվում է ամենաայցելելի վայրերից մեկը»,- նշեց նա:
Հոգեբանի բնորոշմամբ՝ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան իր մասսայականությամբ գերազանցեց աշխարհահռչակ Ազնավուրի և Դոմինգոյի այցերին