Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հունվարի 20-ին Վայքում կայացած հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այսօր հանրապետությունում ոչ մի դպրոց չի փակվում, այսօր դպրոց է կառուցվում»:
Իրականում «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, Փաշինյանի օրոթ Հայաստանում դպրոցներ, իհարկե, կառուցվում-վերանորոգվում են, սակայն նաեւ փակվում են, լուծարվում եւ շենքերը՝ վաճառվում։
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի, Վանաձոր ք. Թեւոսյան փողոց 7 դպրոց հասցեում գտնվող 3 059.82 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները եւ դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.49382 հեկտար մակերեսով հողամասը օտարել։ Հիմնավորման մեջ նշվում է, որ գույքը նախկինում օգտագործվել է որպես դպրոց, սակայն 2-3 տարի է, ինչ չի շահագործվում։
24 08 2023թ․, կառավարությունը որոշում կայացրեց փակել «Գուգարքի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը եւ միացնել «Գուգարքի հիմնական դպրոց»-ին։ Հիմնավորման մեջ նշվում է, որ «Գուգարքի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ն իր առաքելությունը լիարժեք չի իրականացնում: ՊՈԱԿ-ի հզորությունը նախատեսված է շուրջ 460 սովորողի համար, սակայն սովորում է 23 աշակերտ. տարեցտարի դպրոցում գրանցվել է սովորողների թվի նվազում է (2015-2016 ուստարում դպրոցն ունեցել է 107 աշակերտ, 2019-2020 ուստարում՝ 38 աշակերտ, 2022-2023 ուստարում՝ 23):
10․01․2024թ․, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը ֆեյսբուքյան էջում գրեց․ «2023 թվականի սեպտեմբերի 11-ի N 1790-Ա/2 հրամանով, այսպես կոչված «Հայաստանի Հանրապետության կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրի» համաձայն Շիրակի մարզում փակվելու են 40 ավելի դպրոցներ, որոնցից մի քանիսը գտնվում են սահմանամերձ գյուղերում»։
20․01․2024թ․, 168.am-ի խմբագրությանն էր դիմել Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Մեղրաշատ գյուղի բնակչուհի Ռուզաննա Սամվելյանը՝ ահազանգելով, որ Կառավարությունը որոշել է փակել իրենց գյուղի դպրոցը եւ միավորել հարեւան գյուղի դպրոցի հետ։ Ընդ որում, երեք գյուղերի՝ Մեղրաշատի, Բյուրակնի ու Ողջիի դպրոցները: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2025-2026 թվականներին:
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է»։