Միասին կարող ենք
կարևոր
718 դիտում, 2 ժամ առաջ - 2026-05-15 11:50
Աշխարհ

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «205-ը 205-ի դիմաց» բանաձևով

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «205-ը 205-ի դիմաց» բանաձևով

Ռուսաստանը Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձրել է 205 ռուս զինծառայողի, փոխարենը փոխանցվել են Ուկրաինայի զինված ուժերի 205 ռազմագերիներ։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մայիսի 15-ին կիևյան ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձվել է 205 ռուս զինծառայող։ Փոխարենը փոխանցվել են Ուկրաինայի զինված ուժերի 205 ռազմագերիներ։ Ներկայումս ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսի Հանրապետության տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն»,- ասել են ռազմական գերատեսչությունից։

Ռուս զինծառայողներին գերությունից վերադարձնելիս միջնորդական ջանքեր են գործադրել ԱՄԷ-ն, հայտնել են Պաշտպանության նախարարությունից։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Ռուսաստանը համաձայնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությանը՝ մայիսի 9-ից 11-ը Ուկրաինայի հետ զինադադար հաստատելու և այդ ժամանակահատվածում Կիևի հետ «1,000-ը 1,000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում իրականացնելու վերաբերյալ։

Մայիսի 9-ին Ուշակովը նշել էր, որ ՌԴ-ի և Ուկրաինայի համապատասխան ծառայությունների կողմից ակտիվ աշխատանք է տարվում ռազմագերիների ցուցակների հետ, և եթե պայմանավորվածություններ ձեռք բերվեն, կսկսվի փոխանակումը։