Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից հրապարակված զեկույցում անդրադարձ է կատարվել նաև անհետ կորած քաղաքացիներին` և՛ հայկական կողմի, և՛ ադրբեջանական. «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) մշակել է Ադրբեջանի հետ հակամարտությամբ պայմանավորված անհայտ կորածների մասին տվյալները և աշխատել է կառավարության հետ՝ անհայտ կորածների ընդհանուր ցանկը մշակելու շուրջ։ Ըստ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ 1990-ականներից սկսած` հակամարտության հետևանքով անհայտ են համարվում մոտ 4 հազար 931 հայ և ադրբեջանցի, որոնցից 761-ը հայեր են։ Ըստ կառավարության՝ տարեվերջի դրությամբ` 2020թ․ մարտական գործողություններից հետո, անհայտ կորած է համարվում 195 հոգի, (այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ) և ևս 2 զինծառայող անհայտ կորած են համարվում 2022թ․ սեպտեմբերի մարտական գործողություններից հետո։ Սեպտեմբերի 19-ի հարձակումից հետո անհայտ կորած են համարվում 42 հայ (այդ թվում՝ 12 քաղաքացիական անձ)»:
Հավելենք, որ ոչ պաշտոնական շրջանակով նշվում է 80 չհաստատված հայ գերու մասին։
2024 թվականի ընթացքում արդեն 2 անգամ ասուլիս տված Փաշինյանն, այդպես էլ հստակ չկարողացավ սահմանել, թե գերիների վերադարձի հարցով ինչ քննարկումներ են եղել։ Նա պարզապես ասաց․ «Քննարկումներ եղել են, բայց չեմ կարող ասել՝ ում հետ և ինչ ենք քննարկել։»
Ինչ խոսք, գերիների մասին Փաշինյանը պարբերաբար հիշում է միայն հիշեցումներից հետո, բայց ակնհայտ է՝ արդյունավետ որևէ քայլ չկա, որը կապացուցի իշխանության խոսքերի հավաստիությունը։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի սայլը գերիների մասով տեղից չի շարժվել»։