Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Մենք երեկ ակցիայի ժամանակ տեղեկացանք, որ Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, Դիլիջանում ակցիան դադարեցրինք և անմիջապես շտապեցինք Ոսկեպար՝ գյուղացիների հետ հանդիպման: Գյուղացիները կրկին փաստեցին, որ այդտեղ ադրբեջանցիներ են եղել, ինչ-որ աշխատանքներ են կատարել, ասում են՝ ծառեր են կտրել»: Այս մասին Կիրանցում ասաց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Նրա խոսքով՝ իշխանությունը փորձում է ուժով և խաբեությամբ ավարտին հասցնել սկսած գործընթացը:
«Իշխանությունները ամեն կերպ փորձում են իրենց առջև դրված խնդիրը կատարել՝ թուրքին բերել նստացնել այս վայրերում: Գյուղացիների անհանգստության պատճառներից մեկն էլ այն է, որ Ադրբեջանի սահմանապահ զորքերը, միայն անունով են սահմանապահ, իրականում դա ադրբեջանական բանակն է՝ նույն զինտեխնիկայով, ուղղակի այլ հագուստով: Իսկ մեր սահմանապահը ընդամենը զինված է ավտոմատով, ուրիշ ոչինչ չունի: Նրանք իրար հավասարազոր չեն: Ցանկացած պահի, սահմանապահ կոչեցյալ ադրբեջանցիները շատ ավելի լավ դիրքերից ու լավ կարգավիճակով, կարող են հարձակում գործել և հաշված րոպեների ընթացքում ցանկացած բնակավայր անցնելու է իրենց վերահսկողության տակ»,-խոսելով գյուղացիների անհանգստության մասին՝ ասաց Գառնիկ Դանիելյանը:
Նրա խոսքով՝ այս գործընթացի միջոցով Ադրբեջանը փորձում է հասնել նրան, որ Հայաստանը բանակ չունենա:
«Սա այդ ծրագրի մեկնարկն է, հայկական բանակն ուզում են վերածել սահմանապահ զորքերի: Արարատ Միրզոյանն ասում, էր սա ամենապաշտպանված սահմանն է լինելու, բայց երևի մոռացել է ասել, որ Ադրբեջանի համար է ամենապաշտպանված սահմանը, ոչ թե Հայաստանի»,-հավելեց պատգամավորը: