Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանն ԱԺ ամբիոնից մի շարք հարցադրումներ ուղղեց իշխող խմբակցությանը՝ համաճարակի հաղթահարման , 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված կապիտուլյացիոն համաձայնագրի, ընտրության արդյունքների վերաբերյալ։
«Պարզվում է 2020 թվականի կապիտուլյացիոն փաստաթուղթը ծանր բան է, իսկապե՞ս, այսինքն ՀՀ հազարավոր հերոս տղաների մարտիրոսումը, հայրնիքի կորոստը մեր արժանապատվության տրորումը, որը մինչ օրս շարունակվում է առանց կոնկրետ դիմադրության, սոսկ ծանր բան է, իսկապե՞ս , փողոցում մարդկանց հարցրեք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ծանր բա՞ն է թե՝ դժբախտություն․․․Շատ հաճախ ժողովուրդը տվել է պատասխան, և ձեզ թվում է ԿԸՀ-ի կողմից արձանագրված պատկերը, առ այն, որ ընտրություններին մասնակցել են ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 49 տոկոսը, 49 տոկոսից ստացել եք 53 տոկոսը, հիմա էս պատկերի մեջ դուք համարում եք, որ ՀՀ ժողովուրդը տվել է իր պատասխա՞նը»,-հարցադրեց Արամ Վարդևանյանը։