կարևոր
4747 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-20 16:28
Հասարակություն

Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ

Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ

Երևան- Թբիլիսի միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ․ նշենք, որ երեկվանից Կիրանցի բնակիչները փակել են Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը՝ ի նշան Տավուշի գյուղերը հանձնելու Փաշինյանի որոշման։

Հիշեցնենք՝ 2024 թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման արդյունքում՝ սահմանազատման քողի տակ կողմերը պայմանավորվել են Ադրբեջանին հանձնել Տավուշի մարզի 4 գյուղերի տարածքները, և միակողմանի հանձնման գործընթացը լինելու է շարունակական:

Այդ ամենի արդյունքում՝ կազմաքանդվում է ողջ պաշտպանական-անվտանգության համակարգը Տավուշի մարզում, թշնամին ավելի հարմար է դիրքավորվում բնակավայրերի մոտ / մեջ՝ ստանալով ավելի ցավոտ խոցելու միջոցով նոր վերջնագրեր ներկայացնելու պատմական հնարավորություններ: