կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-26 13:35
Քաղաքական

Որոտանը, Շուռնուխը, Բարձրավանը կտրվել են մարզկենտրոնից․ ադրբեջանական զորքը շարունակում է փակ պահել Սյունիքի միջպետական ճանապարհը

Որոտանը, Շուռնուխը, Բարձրավանը կտրվել են մարզկենտրոնից․ ադրբեջանական զորքը շարունակում է փակ պահել Սյունիքի միջպետական ճանապարհը

Ադրբեջանական զորքերի կողմից Սյունիքի մարզի Գորիսից Կապան տանող միջպետական ճանապարհի փակումից հետո առնվազն 3 բնակավայր կտրվել է մարզկենտրոնից, դրանք են՝ Որոտանը, Շուռնուխը․ Բարձրավանը։

Հիշյալ բնակավայրերի բնակիչները փաստացի հայտնվել են ադրբեջանական զորքերի շրջափակման մեջ՝ չունենալով մարզկենտրոնի հետ հաղորդակցման միջոց։

Որոտանի բնակիչներից մեկը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է, որ Որոտանում մեքենաների մուտքն ու ելքն արգելված է, իսկ այսօր ռուս խաղաղապահներն են հաց հասցրել գյուղ։

Կապանի քաղաքապետը րոպեներ առաջ հայտնել է, որ այս պահին իրավիճակը նույնն է, ճանապարհը փակ է մնում, բանակցություններ չկան, հստակ պահանջներ եւս չկան։