Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Հաշվի առնելով Իրանի այն դիրքորոշումը, որ դեմ է Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի ներկայությանը՝ Երևանում հրավիրված ասուլիսում լրագրողներից մեկը Հայաստանում Իրանի դեսպանից փորձել է ճշտել, թե ի՞նչ նկատի ունի նա՝ արտատարածաշրջանային ուժեր ասելով։
Դեսպան Սոբհանին պատասխանել է, որ եթե դիտարկենք աշխարհագրությունը, հստակ երևում է, և կհասկանանք, որ Իրանն ունի ընդհանուր սահման Հայաստանի ու Ադրբեջանի հետ, Թուրքիան ունի սահման Հայաստանի ու Վրաստանի հետ, Ռուսաստանը՝ Վրաստանի և Ադրբեջանի հետ սահման ունի։ «Արտատարածաշրջանային ուժեր ասելով՝ նկատի ունենք օվկիանոսից այն կողմում գտնվող երկրներին։ Այսինքն՝ օվկիանոսի այն կողմից գալիս են այստեղ ու այս տարածաշրջանի ժողովուրդների համար որոշումներ կայացնում։
ՌԴ-ն Կովկասի հետ սահման ունի, ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ»,- ասաց ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ հավելելով, որ խոսը ԵՄ որոշ երկրների ու ԱՄՆ-ի մասին է։
Սոբհանին վերջում նշեց, որ լրագրողի հարցը համոզիչ չէր ու անհասկանալի էր, քանի որ դա շատ պարզ իրողություն է։