կարևոր
5506 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-15 17:04
Աշխարհ

Իսրայելն Իրանին դարձրեց մեծ տերություն

Իսրայելն  Իրանին դարձրեց մեծ տերություն

Երբ Իրանը «վրեժխնդրության հարված» հասցրեց Իսրայելին, Մերձավոր Արեւելքը սառեց՝ իրադարձությունների հետագա զարգացման ակնկալիքով։ Բոլորը հասկանում են՝ Իրանն ու Իսրայելը «հատել են լարվածության նախկին շեմը», իսկ Իսրայելն, ի սկզբանե, հայտարարել է՝ «պատրաստում է պատասխան հարված»: Սակայն հետո տեղեկություններ հայտնվեցին, որ Բայդենի հետ հեռախոսազրույցից հետո Նեթանյահուն հրաժարվել է նման ծրագրից։ Axios-ը գրում է՝ «Բայդենը եւ նրա թիմը համոզում են Իսրայելին, որ իրանական հարվածի հաջող արտացոլումն արդեն խոշոր հաղթանակ է», իսկ հետո ԱՄՆ-ն հույս ունի «խուսափել տարածաշրջանում էսկալացիայից»։ Թվում է՝ «տարածաշրջանում էսկալացիայի» մասին երկրորդ թեզն ամենակարեւորն է հետեւյալ պատճառներով.

Թեհրանի կողմից նախապատրաստվող հարձակման պատրվակով Իսրայելին չի հաջողվել հակաիրանական տարածաշրջանային նոր կոալիցիա ստեղծել։ Տարածաշրջանի բոլոր երկրներից նրա կողքին է հայտնվել միայն Հորդանանը (հավելեմ՝ պաշտոնական այցով Հորդանանում էր Ադրբեջանի պաշտպանության նախարարը, որը երեկ՝ 14,04ին հանդիպել է Հորդանանի թագավորին)Министр обороны Азербайджана встретился с королем Иордании | 1news.az | Новости։ Ըստ Middle East Eye-ի՝ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Օմանը եւ Քուվեյթը կոչ են արել Միացյալ Նահանգներին «չօգտագործել իրենց տարածքը Իսրայելի վրա Իրանի հարձակմանը պատասխանելու համար»: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա երկրի ԱԳՆ-ն հրապարակել է այն տեղեկատվությունը, ըստ որի Անկարան միջնորդական բանակցություններ է վարել ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ՝ «հակամարտող կողմերի արձագանքների համաչափության ապահովմանն ուղղված նախաձեռնությունների իրականացման նպատակով»: Ընդ որում՝ Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է «Գազայի կարգավորման շուրջ իրավիճակը դիվանագիտական հուն տեղափոխելու անհրաժեշտությունը»: Իր հերթին ՀԱՄԱՍ-ը դադարեցրել է Իսրայելի եւ Պարսից ծոցի երկրների միջեւ ավելի վաղ սկսված մերձեցումը: Ամերիկյան Politico պորտալը, իր հերթին, կարծում է՝ «Իրանի եւ Իսրայելի միջեւ առճակատումը վստահված անձանց միջոցով ստվերից դուրս բերվեց բացահայտ եւ ուղղակիորեն դեպի մեծ քաղաքականություն», ինչը կաշկանդեց Նեթանյահուի մտադրությունը՝ հավասարակշռել իրադարձությունները տարածաշրջանային պատերազմ տեղափոխելու եզրին: Իսրայելին ուղղված իրանական պատասխանն ամեն ինչ նեղացրել է Գազայի հատվածում պատերազմի մակարդակին։

Երկրորդ պատճառը. թուրքական Cumhuriyet պարբերականը գրում է՝ «Իրանը հոգեբանական հաղթանակ տարավ՝ այդ պետության գոյության ողջ պատմության մեջ առաջին անգամ խախտելով Իսրայելի տարածքին հարվածներ հասցնելու տաբուն»։ «Իրանն Իսրայելի հետ ուղիղ մարտի ասպարեզ է դուրս եկել» առանց ձեռնոցների»», - գրում է Ալ Jazeera-ն: - Պատասխանը ուղիղ էր, լայնաեւձակ, քաղաքականապես ազդեցիկ եւ, հնարավոր է, ռազմական, չնայած Իսրայելի հայտարարություններին, որ նա խոցել է հրթիռների 99%-ը, սակայն Թեհրանը, որն անդունդի եզրագծով խաղի քաղաքականություն էր վարում եւ ուշադիր կշռում էր իր քայլերը, թոթափեց Իսրայելի նկատմամբ ռազմավարական համբերության քաղաքականությունը՝ վերահսկելի եւ հաշվարկված»: Պատահական չէ, որ ի հայտ եկավ նաեւ Իրանի հայտարարությունն այն մասին, որ նա նաեւ հարվածներ կհասցնի այն երկրներին, որոնք կարող են իրենց օդային տարածքը բացել ԱՄՆ-ի եւ Իսրայելի համար՝ կանխարգելիչ հարվածներ հասցնելու համար: Ընդ որում, Նեթանյահուին չի հաջողվել ԱՄՆ-ին որպես ուղիղ կողմ ներքաշել տարածաշրջանում պատերազմի մեջ։

Իրավիճակն այնպես է դասավորվում, որ առայժմ նշվում է միայն ԱՄՆ-ի ճնշումն Իսրայելի վրա՝ Իրանի կողմից սպառնալիքները պաշտոնապես վերացնելիս։ Ավելին, Իսրայելի КАН պետական հեռուստատեսության կարծիքով՝ «Նեթանյահուն կարող է հետաձգել Ռաֆահի գործողությունը»: Միջանկյալ արդյունքում մենք ունենք հետեւյալը. ենթադրվում է Իսրայելի ներքաղաքական իրավիճակի հետագա սրում, քանի որ այնտեղ չկար ոչ ռազմական, ոչ քաղաքական կոնսենսուս Դամասկոսում հյուպատոսությանը հարվածելու վերաբերյալ։ Մինչդեռ Իրանը միջազգային ասպարեզում հեղինակությունը պահպանելու համար Իսրայելի նկատմամբ ուժի ավելի պայմանական ցուցադրության միջոցով ամրապնդեց նաեւ իր ներքաղաքական կայունությունը։ Դրանով է բացատրվում Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակմանն արձագանքելու փոքր-ինչ ձգձգված ժամանակահատվածը, քանի որ մեծ հաշվով որքան էլ աղաղակող լինեն Իսրայելի գործողությունները, դրանք ուղղակի վտանգ չէին ներկայացնում Թեհրանի համար։

 

Տարասով 

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի