կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-02 17:43
Տարածաշրջան

Իսրայելն օգտագործում է Ադրբեջանը Իրանին հարվածելու համար. Iranic TV

Իսրայելն օգտագործում է Ադրբեջանը Իրանին հարվածելու համար.  Iranic TV

Իրանական լրատվամիջոցները ևս մեկ անգամ մեղադրել են Իսրայելին Ադրբեջանին և նրա կողմից օկուպացված Արցախի տարածքները Իրանի դեմ պատերազմի նպատակով օգտագործելու մեջ։

Իրանական Iranic TV հեռուստաալիքում հրապարակված տեսանյութում ասվում է, որ «սիոնիստական ռեժիմը» մտադիր է անջատել Լեռնային Ղարաբաղի տարածքը Ադրբեջանից, որն այդ պետության վերահսկողության տակ է հայտնվել 2020 թվականի պատերազմից հետո։ Ադրբեջանը Թել Ավիվի համար առանձնահատուկ նշանակություն ունի Իրանի հետ ընդհանուր սահմանի պատճառով։

Հեռուստաալիքը կարծում է, որ Ադրբեջանին զենք վաճառելու հիմնական պատճառներից մեկն այն է, որ Իսրայելը մտադիր է օգտագործել այս երկիրը Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու համար։ Եթե «սիոնիստական ռեժիմը» ցանկանա հարվածել Իրանին, ապա կօգտագործի Ադրբեջանի օդանավակայանները. ասվում է տեսանյութում։

Զեկույցում նշվում է, որ Իսրայելն իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար պատերազմ է վարում իր սահմաններից հեռու և օգտագործում է Ադրբեջանի տարածքը։ Այս մասին ավելի վաղ հայտնել էին միջազգային լրատվամիջոցները։ Բուն Ադրբեջանում լրատվամիջոցները, որոնք վերահսկվում են «սիոնիստական ռեժիմի» ներկայացուցիչների կողմից, հակաիրանական քարոզչություն են իրականացնում։ Իսրայելում քաղաքական գործիչները բացահայտորեն ընդունում են այդ գործունեությունը։ Արդյունքում` շատ ադրբեջանցիներ Իրանը համարում են իրենց գլխավոր թշնամին։