|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Եթե հարեւանությամբ հրդեհ է, ապա մեր առաջին պարտականությունն այն մարելն է, քանի որ Թուրքիան տարածաշրջանային երկրից վերածվել է համաշխարհային տերության․ ըստ Anadolu-ի՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքիայի Սինոփ քաղաքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ սովորական աշխարհակարգը փոխվում է:
«Նման կայացած կառույցները, ինչպիսին հատկապես ՄԱԿ-ն է, ի վիճակի չեն կանխել կամ կասեցնել պատերազմների բռնկումը, դրանք չեն արդարացնում մարդկանց սպասելիքները», - ասել է Չավուշօղլուն։
Նախարարը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արձագանքել է կորոնավիրուսային համաճարակի սկսվելուց երեք ամիս անց միայն՝ չնայած այս հարցի ծայրահեղ արդիականությանը։