Փոխարժեքներ
05 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Այո, 1996 թվականին Լիսաբոնում եղել է այդպես՝ բարձրագույն ինքնավարության աստիճան։ Բայց դրանից հետո շատ ջուր է հոսել, տարբեր փաստաթղթեր են եղել և պահվում են ԵԱՀԿ-ի դեպոզիտարիայում։ Օրինակ՝ այն փաստաթուղթը, որը դուք անձամբ եք հրապարակել կամ եղել է 1.am-ում, հետո դուք եք կարդացել 2020-ին, գրված է՝ կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում, ՄԱԿ կամ ԵԱՀԿ հովանու ներքո ԼՂ ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը, ողջ բնակչության, այո՛, թուրքերն էլ էին գալու՝ 25 տոկոսով, ընդհանուր քվեարկության անցկացման միջոցով՝ ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քվեարկության դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակի բոլոր տարբերակները։ Ինքնավարության և Ադրբեջանի կազմում լինելու որևէ պնդում այստեղ չկա՛։ Ինքնորոշման մասին Փաշինյանի անհիմն պնդումներին այսպես հակադարձեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նշենք, որ ազգային ժողովի նիստի օրակարգում՝ ՀՀ կառավարության ծրագրրի 2023-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցն է։
«Խաղաղությունն այնքան հեռու է, ինչքան անցյալ տարի այս օրերին։ Թուրքերը մեր տարածքում են, ինչպես անցյալ տարի այս օրերին։ Ավելին ասեմ՝ հրապարակային սկզբից Մուստաֆաևն ասաց, որ տարածքները զիջեք, հիմա տարածքները զիջելու մասին խոսում եք դուք, առանց հայելային պահանջ ներկայացնելու Ադրբեջանից։ Որևէ պաշտոնական մակարդակով հայտարարություն չեմ լսել, որ դե, մենք էլ Ջողարի ջրամբարի հյուսիսը կզիջենք։ Ուզում եմ հասկանալ՝ ձեր քաղաքականությունը 366 օրվա ընթացքում մեր պետությանը որևէ օգուտ տվե՞լ է» ,-հարցրեց Խաչատրյանը։
Փաշինյանը հասկանալով, որ Արցախյան հարցով միջազգային փաստաթղթերի մասին իր պնդումները չհիմնավորված են, շարունակեց մեղադրել նախկիններին, որ չեք կարողացել լուծել հարցը։ Խաչատրյանը արձագանքեց․ «բովանդակությունն եք աղճատում՝ փաստաթղթերի»։
Մանրամասն՝ տեսանյութում