|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Սրման սկզբից ի վեր՝ Գազայի հատվածից ավելի քան 1000 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ. հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայության ղեկավարներից մեկը՝ Յոնաթան Կոնրիկուսը:
«Այս ընթացքում արձակված 860 հրթիռ հատել է Իսրայելի սահմանը, ևս 200 հրթիռ չի հատել սահմանը՝ պայթելով Գազայի հատվածի տարածքում: Այսպիսով, ընդհանուր առմամբ, երկուշաբթի օրվանից արձակվել է ավելի քան հազար հրթիռ»,- նրա խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ իսրայելական բանակը հայտնել էր, որ վերսկսում է Գազայի հատվածում կարևոր ռազմական օբյեկտների գնդակոծումը:
Երկուշաբթի երեկոյան՝ մայիսի 10-ին, իրավիճակը կտրուկ սրվել է Իսրայելի և պաղեստինյան Գազայի հատվածի սահմանին: