|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիան պետք է գրավոր երաշխիքներ ստանա Ֆինլանդիայից և Շվեդիայից, նախքան ՆԱՏՕ-ին անդամակցելու համաձայնություն ստանալը, որ նրանք չեն աջակցելու ահաբեկիչներին․ ըստ Hurriyet-ի՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Շվեդիան և Ֆինլանդիան պետք է դադարեցնեն աջակցությունը ահաբեկիչներին։ Մենք նրանցից գրավոր համաձայնություն ենք ուզում կոնկրետ քայլերի վերաբերյալ։ Շվեդիան և Ֆինլանդիան պատվիրակություններ ուղարկեցին մեզ մոտ, և մեր նախագահն ընդունեց այս առաջարկը»,- ասել է նա։
Չավուշօղլուն ընդգծել է, որ պատվիրակությունները բանակցություններ կանցկացնեն Անկարայում, և թուրքական կողմը պահանջներ կներկայացնի Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) «ահաբեկիչների» և պաշտպանական պատժամիջոցների վերացման վերաբերյալ։ Նախարարը չի բացառել նաեւ, որ եռակողմ հանդիպումից հետո կարող է քառակողմ հանդիպում կայանալ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգի մասնակցությամբ։