|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Գողացել են 24news.am լրատվական կայքի տնօրեն Նարեկ Գալստյանի համակարգիչը։ Այս մասին հայտնում է նա իր ֆեյսբուքյան էջում։
Նա մասնավորապես գրել է․
«Դեպքի մասին: Մեքենաս կայանված է եղել Սարյան փողոցում՝ Նոր Հալեպ ռեստորանի դիմաց ժամը 19:00-ից մինչև 21:00, հետո՝ 21:15-ից մինչև 23:00 Տերյան փողոց՝ Նիկոլ Աղբալյան դպրոցի մոտ: Սարյանում երբ կայանել եմ, համակարգիչս իր պայուսակով եղել է մեքենայի մեջ: Այսինքն, տարել են այս ընթացքում, դուռը բացել են առանց մեքենան վնասելու: Իսկ դա հնարավոր է, եթե որսում են մեքենայի բանալիի հաճախականությունը: Մեքենայից որևիցե այլ բան չեն տարել: Հիմա ոստիկանությունում հաղորդում եմ տալիս, բայց առնվազն տարօրինակ է, որ Կենտրոնում՝ այսքան կամերաների առկայության դեպքում, նման բան է տեղի ունենում: Հետևությունները հստակ են, իմ կարծիքով պատահական չի այս ամենը:
Մնացյալը՝ տեսնենք»: