|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Մարտի 25-ին Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպեց «ԲԵԼՏԱ» բելառուսական պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Իրինա Ակուլովիչի (Ірына Акуловіч) հետ։
Հանդիպմանը կարևորվեց հայ-բելառուսական միջպետական հարաբերությունների զարգացման ընթացքի տեղեկատվական ապահովման, երկու երկրների լրատվական կառույցների միջև, այդ թվում նաև՝ «Արմենպրես» և «ԲԵԼՏԱ» գործակալությունների միջև 2017թ․ ստորագրված հուշագրի ներքո տեղեկատվության և նյութերի փոխանակման շարունակականությունը։
Քննարկվեցին նախատեսված մի շարք ծրագրերի և նախագծերի իրականացման հեռանկարները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց դեսպանություն-գործակալություն փոխգործակցության շրջանակներում անցկացվելիք միջոցառումների մասին իրազեկման վերաբերյալ։