կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-20 23:13
Քաղաքական

ԱԱԾ-ն խուզարկել է Մասիսի քաղաքապետի բնակարանը. Արթիկից առեւանգվել են մեր դաշինքի 2 թեկնածուները. Մամիջանյան

ԱԱԾ-ն խուզարկել է Մասիսի քաղաքապետի բնակարանը. Արթիկից առեւանգվել են մեր դաշինքի 2 թեկնածուները. Մամիջանյան

Պետք է արձանագրենք մի քանի փաստեր, որ դեռևս վաղ է խոսել ընտրությունների արդյունքների ամփոփման մասին, քանի որ ընտրական գործընթացի կարևոր փուլը՝ հաշվարկը դեռևս առջևում է, բայց մենք կարձանագրենք մի քանի աղաղակող փաստեր, որոնց մասին եզրակացությունները թողնում եմ ձեզ: Այս մասին այսօր` հունիսի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Հայկ Մամիջանյանը:

«Առաջին հերթին քիչ առաջ խուզարկվել է մեր դաշինքի թեկնածու Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի բնակարանը և փորձ է կատարվել խուզարկելու նաև մեքենան։ Նա որեւէ կարգավիճակ չունի, նրա միակ կարգավիճակը «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում լինելն է: Սա հերթական անօրինությունն է, որն իրականացվում է իշխանությունների կողմից, իրականացնողն այս պահին ԱԱԾ-ն է»,- ասաց Հայկ Մամիջանյանը:

Նա նաև ընդգծեց, որ Արթիկում առևանգվել են «Պատիվ ունեմ» դաշինքի 2 պատգամավորության թեկնածուների և շտաբի 2 աշխատակիցների. «Տրամադրվել է տվյալ, որ նշված անձինք տեղափոխվելու են Արթիկ քաղաք, բայց ԱԱԾ-ն չի տալիս պարզաբանում իրենց գտնվելու  վայրի մասին ոչ Արթիկում, ոչ Գյումրիում: Սա կարող եք ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին: Այս պահին նրանք առեւանգված են: Մենք նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություն չունենք: Սա այն դեպքում, երբ ԿԸՀ-ն բազմիցս հայտարարեց, որ թեկնածուի կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ բերման ենթարկելու, ձերբակալելու գործողություն կարող է իրականացվել միայն օրենքով սահմանված գործընթացների եւ նախապայմանների ապահովման պարագայում»:

Մամիջանյանի խոսքով, երրորդն այն է, որ վաղ առավոտից սկսած ՊՆ-ի քաղաքական ղեկավարությունը հերթական անգամ խայտառակեց ինքն իրեն, 44-օրյա պատերազմի ընթացքում մեր տղերքին իրենք տանում էին թուրքի բերան: